Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Վերարտադրողական բժշկություն. Սամվել Բադալյան

Վերարտադրողական բժշկություն. Սամվել Բադալյան

–   Պարոն Բադալյան, ձեր ներկայացված թեման…...


–   Թեման վերաբերում էր կանանց առողջությանը Հայաստանում, թե որտեղ  ենք հասել, և թե որտեղ պետք է գնանք: Շատ մարդկանց  այն չգոհացրեց, շատերին էլ՝  հակառակը, ինչը նորմալ է: Միշտ էլ կան տարբերություն մտքերի մեջ: Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր ցանկանում են փոփոխություն մտցնել ոլորտում, նրանք, անշուշտ, համաձայն կլինեն, և միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր չեն ցանկանում որևէ բան փոխել, և բնական է, չեն համաձայնվի մտքերի հետ՝ համոզելով, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Իմ խոսակցության իմաստը կայանում էր նրանում, որ միասին համագործակցենք, միասին աշխատենք ու գնանք առաջ: Միասին աշխատելով՝ շատ բան կարող ենք փոխել:


Վերարտադրողական բժշկություն. Սամվել Բադալյան–   Ինչը հատկապես դուր չեկավ Ձեր գործընկերներին:


–   Թվերը, որը ես ներկայացրել եմ:  Դա համաշխարհային բանկի տվյալներ են: Այն խստիվ տարբերվում է ՀՀ ԱՆ ներկայացրած թվերից:


–   Ի՞նչ թվերի մասին է խոսքը:


–   Ես խոսեցի մայրական մահացության մասին: Իսկապես, Հայաստանում շատ բան լավացել է: Մայրական մահացության թիվը զգալիորեն իջել է: Սակայն էլի՛ պետք է ձգտենք իջեցնել այն: Ուղղակի դա չեն ցանկանում ընդունել և ասել, որ մենք դեռ չենք հասել նպատակին:


–   Դուք առաջարկեցիք տարբերակներ…


–   Այո, հինգ կետից բաղկացած՝ առանց մեծ գումարներ ներդնելու: Այդ խնդիրը կա ամբողջ աշխարհում: Ես ներկայացրել եմ ծրագիր Առողջապահության նախարարությանը, կներկայացնեմ նաև բժշկական համալսարանի ռեկտորին:


Վերարտադրողական բժշկություն. Սամվել Բադալյան

–   Իսկ ձեռքբերումների մասին խոսեցի՞ ք:    


–   Այո, խոսել եմ: Ասել եմ, որ Առողջապահության նախարարությանը (ԱՆ) հաջողվել է իջեցնել մայրական մահացությունը: Դա կապված է նրանց լավ աշխատանքի հետ: Ասել եմ, որ ԱՆ-ը անվճար ծննդօգնության ծրագիրն է իրականցրել՝ շատ լավ: Դա մեծ հաջողություն է: Այլ երկրներում հիվանդները չեն գնում հիվանդանոցներ, քանի որ գումար չունեն, մեզ մոտ գալիս են հիվանդանոց, և դա մեծ հաջողություն է:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ